Մեծ Բրիտանիայի կառավարությունը խորհրդարան է ներկայացրել օրինագիծ, որը թույլ կտա իրականացնել Եվրամիության հետ նոր համաձայնագիրը և նախարարներին լայն լիազորություններ կտրամադրի Բրյուսելի հետ հետագա մերձեցման համար՝ հայտնում է The Guardian-ը։ Միևնույն ժամանակ փաստաթուղթը չի նախատեսում երկրի վերադարձը ԵՄ միասնական շուկա, մաքսային միություն կամ Եվրամիության կազմ։               
 

Թուրքմենստանում, բացի սպիտակից, արգելել են բոլոր գույնի մեքենաները

Թուրքմենստանում, բացի սպիտակից, արգելել են բոլոր գույնի մեքենաները
13.01.2018 | 11:05

Թուրքմենստանի ոստիկանությունը, բացի սպիտակից, սկսել է բոլոր գույնի ավտոմեքենաներին հետապնդել: Իրավապահները պահանջում են կապույտ, կարմիր կամ կանաչ մեքենաներին տուգանային հրապարակ ուղարկել, հայտնում է «Թուրքմենստանի քրոնիկան»:

Քանի որ սև մեքենաների օգտագործման արգելքի վերաբերյալ գրավոր որոշում կամ հրաման չի տրվել, ոստիկանները հանձնարարությունը մեկնաբանում են իրենց հայեցողությամբ՝ կամայականորեն որոշելով, թե որ երանգներն են թույլատրվում, և որոնք ոչ: Որոշ վարորդների կարող են բաց թողնել, բայց շատերին հրամայում են փոխել գույնը կամ դադարել օգտագործել մեքենաները: Երկրում նաև կանանց արգելել են մեքենա վարել:

Դիտվել է՝ 1254

Մեկնաբանություններ